Հերի’ք է մեզնից «ցխկվեք, տրաքվեք». Բիշարյան

Այսօր ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ մատնանշելով մամուլի հրապարակումներից մեկը, ասաց, թե ՕԵԿ-ից «ցխկվում, տրաքվում են»:

Պատգամավորը խորհուրդ տվեց «ցխկվողներին, տրաքվողներին զգույշ լինել, որպեսզի տրաքվեու դեպքում չվնասեն շրջապատին»:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ են իրենցից «ցխկվում», տրաքվում, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հ. Բիշարյանը պատասխանեց. «Որովհետև, չգիտես ինչու, բշտում են, տարբեր առիթներով փորձում են շահարկել «Օրինաց երկրի» անունը, և այսօր անիմաստ չգիտեմ ինչերի մեջ են կասկածել, որոնք բացարձակ չեն համապատասխանում ճշմարտությանը, Հովհաննես Մարգարյանն էլ ասում ՝ հերիք է մեզնից  «ցխկվեք», տրաքվեք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս