Պետք է sos հնչեցնել Հայաստանի համար

Այսօր ԱԺ ճեպազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Ջավախքի, Արցախի, Արևմտյան և Արևելյան Հայաստանների թեկնածուն է, նշեց, թե ինքը չի ընդունում նման հայտարարությունները, և նույնիսկ հարմար պատասխան չի կարողանում գտնել:

«Ձեռից գնում ա էս երկիրը»,- ասաց Ա. Մանուկյանը, ում խոսքով՝ «էս երկրի համար պետք է sos բարձրացնել»:

«Ձեզնից ով հնարավորություն ունենա՝ կեսը գնալու ա, ով լեզու գիտի, ով սվարչիկ ա, ով կարա տաքսի քշի, ով պատշար կարա լինի, ով կարող է որևէ տեղ որևէ գործ անի: Պատրաստ են աման լվալուց մինչև էրեխա պահելը: Գնում են… Եվ խնդրում եմ, ներող եղեք իմ նկատմամբ, որ ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին,- նշեց Ա. Մանուկյանը՝ ավելացնելով,- Ներող եղեք, որ իմ հնավորությունները թույլ չեն տալիս իջնել համաշխարհային կամ տիեզերական մակարդակին»:

Ա. Մանուկյանի խոսքով՝ այս իշխանություններն արժանի են իշխանափոխությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս