ՀՀ պետական պարտքն աճել է 5%-ով
ՀՀ պետական պարտքը 2012թ. նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 միլիարդ 338.6 միլիոն դոլար, որը 2011թ. դեկտեմբերի 31-ի ցուցանիշից բարձր է 209.9 միլիոնով կամ 5%-ով։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության՝ պետական պարտքի ամսական ամսական տեղակագրում։
Նշված 4.3 միլիարդից արտաքին պարտքին բաժին է ընկնում 3 միլիարդ 730.8 միլիոն դոլարը։ Դրանից 3.1 միլիարդը ՀՀ կառավարության պարտքն է, 589.8 միլիոնը ՝ Կենտրոնական բանկինը։
Արտաքին պարտքը տարվա սկզբի նկատմամբ աճել է 162.6 միլիոն դոլարով կամ 4.5%-ով։ Այդ թվում, կառավարության արտաքին պարտքն աճել է 190.1 միլիոնով (+6.4%), իսկ Կենտրոնական բանկինը՝ նվազել 27.5 միլիոնով (-4.4%)։