ԿԲ-ն գրանցել է նոր մասնաճյուղեր
Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի որոշումներով գրանցվել են ««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ «Աբովյան», «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ «Էրեբունի», «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի «Էջմիածին» և «Մասիս», «Սեֆ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն» ՍՊԸ «Վանաձոր» մասնաճյուղերը: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։