Բաժիններ՝

«Հերմինե Նաղդալյանը գող և ավազակ է»

Մայրաքաղաքի Գեւորգ Չաուշ փողոցի 14.3 շենքի բնակիչները այսօր բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց: Վերջիններս հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրը: Բնակիչները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել են, որ խնդիրը շուրջ չորրորդ տարին է` լուծում չի ստանում:

Շենքի բնակիչները հայտնել են, որ թաղամասում հիշյալ շենքը կառուցվել է իրենց համար, իրենք ստացել են անգամ բնակարանների սեփականաշնորհման վկայագրերը, սակայն երբ փորձել են տեղափոխվել նորակառույցներ, հայտնի է դարձել, որ բնակարանների մեծ մասն արդեն սեփականատեր ունի:

«Պարզվում է, որ այդ բնակարանները ձեռք է բերել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Ի՞նչ է ուզում, ինքը բազմել է գահին, հիմա էլ մեզ փողոց են շպրտել»,- ասել են բնակիչները: Հարցը բնակիչները վիճարկել են նաև դատարանում, սակայն գործը չեն շահել:

«Հերմինե Նաղդալյանը գող և ավազակ է, բա ինքը մայր է կոչվում, ինչ ա՞ իրա երեխաները երեխաներ են, մերը՝ ո՞չ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են բնակիչները: Նրանք դիմում-նամակ են փորձել հանձնել նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությանը:

Կարդացեք նաև

Նախագահականի մոտ հավաքված ոստիկանները, սակայն, բնակիչներին Բաղրամյան 26-ին մոտենալ արգելել են: «Սերժ Սարգսյանը մի՞թե չգիտի մեր խնդրի մասին, մի կնոջ վրա չի կարո՞ղ: Թող մեր տները տան մեզ»,- ասել են բնակիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս