Բաժիններ՝

Լյովիկին` հիշեցման կարգով. մամուլ

«Երեկ ԱԺ-ում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հնչեցրեց որոշ օլիգարխների և մենաշնորհատերերի անուններ` մոռանալով, սակայն, այդ ցանկում ներառել ԲՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչներին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և անուններ թվարկում.

«Գագիկ Ծառուկյան (Դոդի Գագո)՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և բոլոր «մուլտի»-ների 100% սեփականատեր, բաժնետոմսեր` 32 խոշոր ընկերություններում, գազալցակայանների և մեղրի արտադրության մենաշնորհատեր և այլն, և այլն, ակտիվների չափը՝ ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար:

ԲՀԿ ցուցակում հաջորդ մեծապատիվը Արագած Ախոյանն է՝ շինարարություն, քարհանքեր, քարերի արտադրություն և այլն: Գուրգեն Արսենյան՝ բենզինի ներկրում, մեդիաբիզնես, նախկինում ծխախոտի ներկրում և այլն: Ռուբեն Գևորգյան (Ծաղիկ Ռուբո)՝ ծաղիկ, սաունա, անշարժ գույք, ավտոտեխսպասարկման կենտրոններ և այլն:

Մուրադ Գուլոյան (Ծառուկյանի առաջին խնամին)՝ Բելգիայում շոկոլադի արտադրություն, ոչ ոգելից խմիչքներ, սուպերմարկետների ցանց` Աբովյանում, օբյեկտներ, օճառների ու կոսմետիկ պարագաների ներկրում և այլն: Գրիգոր Մարգարյան (Բելաջոյի Գրիշ)՝ ռեստորանային բիզնես, բիզնես կենտրոն և այլն:

Լյովա Խաչատրյան՝ տաքսի ծառայություն, եռաֆազ հաշվիչների արտադրություն, սրճարաններ և այլն: Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո)՝ ոգելից խմիչքներ: Վարդան Օսկանյան՝ անշարժ գույք: ՀԱԿ-ից իշխանական նկրտումներով հայտնի գործարարներ են նաև եղբայրներ Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանները: Ինչևէ: Հայաստանում օլիգարխների և մենաշնորհատերերի ցուցակը ինչքան էլ երկար լինի, ամեն դեպքում դրա վերջում կարելի է բազմակետեր դնել…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս