Բաժիններ՝

ANCA-ին չի գոհացնում հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների մակարդակը

Ամերիկայի հայ ազգային կոմիտեն ( Armenian National Committee of America-ANCA) ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ տնտեսությանն ու հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին՝ ակնարկելով, որ ԱՄՆ վարչակազմը գործում է իր խոստումներին հակառակ։

«Համաշխարհային բանկն ասում է, որ ՀՀ տնտեսությունը բարենպաստ է առևտրի, ներդրումների և տեխնոլոգիական նորարարության համար։ ԵՄ-ն մոտ է Հայաստանի հետ լիարժեք ազատ առևտրի համաձայնագիրը հաստատելուն։ Այդ դեպքում ինչո՞ւ ԱՄՆ վարչակազմը (չնայած նախագահ Օբամայի խոստմանը՝ նպաստել Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացման) հրաժարվեց բանակցություններ սկսել

Երևանի հետ անգամ համեմատաբար համեստ երկկողմանի համաձայնագրերի առնչությամբ, ինչպիսիք են, օրինակ, Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը կամ կրկնակի հարկմանը վերաբերող համաձայնագիրը»,- նշում է ANCA-ն Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում։ ։

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսության վերաբերյալ նշված գնահատականը երեկ տվել էր Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ՝ Հայաստանի՝ Համաշխարհային բանկին անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս