Անահիտ Բախշյանը զարմացած է
ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի աբսուրդ վիճակի մասին: Դպրոցներում ԿԳ նախարարի հրամանով արգելել են վաճառել աշխատանքային տետրերը, հասկանալի է: Երևանի վարչական տարածքների կրթության բաժինների պաշտոնյաները տետրերի հետ արգելել են մանկապարտեզներին գնել Կրթության ազգային ինստիտուտի հրատարակած «Նախաշավիղ» ամսագիրը, որն ուղղված է մանկապարտեզների դաստիարակներին՝ որպես մեթոդական ուղեցույց:
Ամսագրի տարածմանը խոչընդոտող պաշտոնյաներն արդյոք հասկանո՞ւմ են աշխատանքային տետրերի դպրոցում վաճառելու արգելքի ու մանկապարտեզին անհրաժեշտ մեթոդական ամսագիրը ձեռք բերելու տարբերությունը: Մանկապարտեզների դաստիարակները տարիներ շարունակ ամսե-ամիս սպասում են «Նախաշավիղի» նոր համարին: Նրանց վերադաս պաշտոնյաների ուշադրությունն եմ հրավիրում այս անհեթեթ արգելքի վրա»: