Անակնկալ կեցվածք` մարտի 1-ի զոհերի հարազատների համար (տեսանյութ)

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորման հարցում իշխանությունների փաստարկներին զիջելու Գագիկ Ջհանգիրյանի կեցվածքը, մեղմ ասած, անակնկալի է բերել Մարտի 1-ի զոհերի հարազատներին։

«Իհարկե, խիստ զայրացրեց մեզ, որ նա համաձայնվեց նրանց հետ»,- «Ա1+»-ին
ասել է զոհերից Գոռ Քլոյանի մայրը Ազատուհի Քլոյանը։

Նրա մայրը չի սպասում, թե հանրապետականները երբևէ կփորձեն մասնակցել մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, պարզապես ընտրություններից առաջ փափուկ բարձ դրեցին զոհերի հարազատների գլխի տակ։

Հանրապետականներին ոչ մի վայրկյան չի հավատում նաեւ մարտի 1-ի զոհ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ իսկ ո՞վ էր մարդասպանը և ո՞ւմ իշխանության համար սպանեցին իր որդուն

Կարդացեք նաև

«Թե խիղճ, Աստված ունեն էս իշխանությունը կամ մեր նախագահը, էն որ ասում ա՝ գոնե մեկ անգամ մարդ եղեք»,- ասել է Արմեն Ֆարմանյանի հայրը Վաչագան Ֆարմանյանը։։

Պարոն Ֆարմանյանը գիտի, թե ինչ է ուզում անել Հանրապետական իշխանությունը, նա Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու հեռանկարով փորձում է խեղճացնել իրենից և ՕԵԿ-ից պոկված նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ Բարգավաճ Հայաստանին։

Պարոն Ֆարմանյանն զգում է՝ ընտրությունները կվերջանան և Հանրապետականը կրկին կվիժեցնի մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորումը։

Տիգրան Խաչատրյանի մայրը Ալլա Հովհաննիսյանը նույնպես անակնկալի է եկել Գագիկ Ջհանգիրյանի քայլից։ Ի՞նչ լավ բան կարելի է սպասել Հանրապետականից, անընդհատ խոչընդոտել է սպանությունների բացահայտմանը. «Գալուստ Սահակյանն ասում է, որ ժամավաճառությամբ զբաղվել ա մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելը, էն Հովհաննես Սահակյանն ասում է՝ 5 տարի ա անցել, ինչի մասին ա խոսքը»։

Տիկին Ալլան դեմ է, որ հանձնաժողովի ձևավորման հարցը հետաձգվի։ Միաժամանակ չի հավատում, թե ՀԱԿ-ը իշխանության հետ համաձայնության է եկել ընտրություններից առաջ հանգիստ թողնել նրան։ ՀԱԿ-ն, ըստ նրա, լավ գիտի հանրապետականների խաբեբա բնույթը. «Ես համոզված եմ, որ թեկուզ 1 տարի հետ ՀՀԿ-ն նորից դեմ է քվեարկելու»։

Տեսանյութեր

Լրահոս