Բաժիններ՝

Հայկական կետչուպը պահանջարկ չի՞ վայելում

2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 163.4 տոննա կետչուպ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կետչուպի արտադրությունը նվազել է 65.4%-ով՝ շուրջ երեք անգամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Մասնավորապես, ԱՎԾ-ն ներկայացրել է տվյալներ՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկման վերաբերյալ՝ բնեղեն արտահայտությամբ։

Սննդամթերքի ենթախմբում ամենամեծ նվազումն արձանագրել է հենց կետչուպի արտադրությունը։ Զգալի անկում է արձանագրվել տոմատի պահածոների, շամպայն գինիների և յոգուրտի արտադրության ոլորտում, համապատասխանաբար՝  44.7%, 43.3% և 32.4%։

Ամենից շատ աճել է բուսական յուղի արտադրությունը՝ 2.9 անգամ։ Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում արտադրվել է 1804.2 տոննա բուսական յուղ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 631.7 տոննայի դիմաց։ 2.5 անգամ աճել է նաև մսի պահածոների արտադրությունը՝ հասնելով 651.2 տոննայի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս