Թեհրանն ուրանի հաստացման մակարդակի իջեցման չի գնա, մինչև չվերացվեն պատժամիջոցները
Իրանի իշխանություններն ուրանի հարստացման 20 տոկոս մակարդակի իջեցման չեն գնա, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի՝ անունը չհայտնած բարձարստիճան պաշտոնյայի։
«Ուրանի 20-տոկոսանոց հարստացումը համապատասխանում է միջուկային գործարքի 36-րդ պարագրաֆին եւ կդադարեցվի սոսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը վերացնի բոլոր պատժամիջոցները,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքը: Պաշտոնյան հավելել է, որ «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կորցնում է ժամանակը»:
«Եթե նրանք մոտ ժամանակներս չեղյալ չհայտարարեն պատժամիջոցները, ապա Իրանը կանի հաջորդ քայլերը, որոնք կնշանակեն (Իրանի) պարտավորությունների հետագա կրճատում միջուկային գործարքի շրջանակում»,- նշել է նա:
Մարտի 29-ին Politico թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը ատրաստվում է ընթացիկ շաբաթում Իրանի կառավարությանը հանձնել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության լուծման նոր առաջարկություններ: Հրատարակությունը պարզաբանում է, որ նախաձեռնությունը նախատեսում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշակի մեղմացում՝ ի պատասխան Թեհրանի կողմից միջուկային ոլորտում գործունեության որոշ տեսակաների դադարեցման, ինչպիսիք են կատարելագործված գազային ցենտրիֆուգների օգտագործումը եւ մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը:
Փետրվարի 26-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ, եթե Թեհրանը լիովին վերադառնա միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորություններին, ԱՄՆ-ը կկատարի նույն բանը, իսկ այնուհետեւ կձգտեն գործարքի պարամետրերի ամրապնդման: Իր հերթին մարտի 2-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբաիին ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու համար Թեհրանը պետք է համոզվի, որ Վաշինգտոնը կվերացնի պատժամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: