Եվրասիական լիգայի մասնակցությունը մեծ փորձ էր. Ջերարդ Հադիդյան
Լիբանանյան «Ալ-Ռիադի»-ի հայազգի բասկետբոլիստ Ջերարդ Հադիդյանը Երևանում կայացած Եվրասիական լիգայի մասնակցությունը և հաղթանակը կարևոր փորձ է համարում:
«Եվրասիական լիգայի մասնակցությունը մեծ փորձ էր: Հայկական ակումբների դեմ մրցախաղերում լուրջ մրցակցություն էր ծավալվել: Ուրախ եմ, որ «Ալ-Ռիադի»-ին հաջողվեց հաղթել Եվրասիական լիգայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հադիդյանը:
Վերջինիս շեշտեց, որ եզրափակիչն իսկապես բարդ ստացվեց և հաղթանակը Լիբանանի բազմակի չեմպիոնի տրվեց միայն միասնականության շնորհիվ:
Մարտի 24-29-ը Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացվեց բասկետբոլի Եվրասիական լիգան, որի եզրափակիչում մրցեցին Բեյրութի «Ալ-Ռիադի»-ն և Հայաստանի 20/21 մրցաշրջանի չեմպիոն «Վահագնի սիթի»-ն: Դրամատիկ վերջաբանով եզրափակիչում մեկ միավորի առավելությամբ հաղթեց լիբանանյան թիմը` 76:75: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը, որը «Վահագնի Սիթիի» կազմում վաստակեց 20 միավոր։
Եվրասիական լիգային մասնակցում էին 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից:
Համավարակի պատճառով մրցաշարում իրենց մասնակցությունը չունեցան Բելառուսի, Իրանի և Ղազախստանի թիմերը: