Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ
Շուտով Հայաստան և Արցախ է այցելելու ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեի գլխավորությամբ։ Այս մասին Գի Տեսիեն հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին հղած նամակում, որով նա ԱՀ ԱԺ նախագահին շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շնորհավորական ուղերձի համար։
Գի Տեսիեի նամակում ասված է. «Պարոն նախագահ Ազգային ժողովի
Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային օրվա առթիվ Ձեր հղած շնորհավորանքի համար, որ Հովհաննես Գևորգյանը հավատարմորեն փոխանցեց ինձ: Այն թե΄ինձ, թե΄ Բարեկամության շրջանակի բոլոր անդամներին խորապես հուզեց:
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահի իմ պաշտոնում շուտով ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունն եմ առաջնորդելու դեպի Հայաստան և Արցախ: Հուսով եմ, որ առիթ և հաճույքը կունենանք Ձեզ հանդիպելու այս ընթացքում՝ Ձեզ հետ զրուցելու հեռանկարով:
Այս ակնկալիքով հղում եմ Ձեզ խորին հարգանացս հավաստիքը»: