Բաժիններ՝

«Դվին»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Երևանում շարունակում են ընթանալ բասկետբոլի VBET Եվրասիական լիգայի հանդիպումները:

«Դվին»-ը երկրորդ խաղում ուժերը չափեց «Բարս ՌԳԵՈՒ»-ի հետ՝ առավելության հասնելով 91:84 հաշվով: Այս մրցաշարում սա հայկական թիմի երկրորդ հաղթանակն էր:

«Դվին» ակումբից ամենաարդյունավետը Դեմետրիուս Լևարիթին էր, իսկ «Բարս ՌԳԵՈՒ» ակումբից՝ Արտյոմ Կուզմինը, որոնցից յուրաքանչյուրն իր ակտիվում գրանցեց 23 միավոր:

Մարտի 27-ին «Դվին»-ը կմրցի լիբանանյան «Ալ-Ռիադի»-ի հետ: Հանդիպման մեկնարկը ժամը 20:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031