Էրդողանի որոշմամբ Թուրքիան դուրս է եկել Ստամբուլի կոնվենցիայից
                                    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ երկիրը դուրս է եկել Եվրոպայի Խորհրդի ընդունած միջազգային համաձայնագրից, որն առավել հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ։ Այն ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 11-ին Ստամբուլ քաղաքում, որտեղից էլ ստացել էր այդ անվանումը։
Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Զումրութ Սելջուկը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Թուրքիայի օրենսդրական համակարգն այնքան դինամիկ և ուժեղ է, որ կկարողանա ըստ անհրաժեշտության նոր կարգավորումներ անել։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    