Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
![](https://168.am/wp-content/uploads/2021/03/default-2.jpg)
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկղական գործողություններ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում: Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմը ապահովված չէ հանդերձարանով:
Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: