«Հիմա այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել». Մանե Գևորգյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

Այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։

Հանդիպումը նախատեսված էր ժամը 15։00-ին, ուղիղ ժամը 15։05-ին Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում արեց, նշելով, որ արտահերթ ընտրությունների վերաբերյալ երկուստեք եկել են համաձայնության, և հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այնուհետև գրառում կատարեց նաև Գագիկ Ծառուկյանը` նշելով գրեթե նույն բանը։

168.am-ը Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե Փաշինյան-Ծառուկյան հանդիպմանը կոնկրետ ի՞նչ է քննարկվել՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնելո՞ւ է։

«Կա հայտարարություն, կա նաև Գագիկ Ծառուկյանի կողմից արված հայտարարություն, ես դրան ավելացնելու որևէ բան չունեմ։ Օրակարգը եղել է արտահերթ խորհրդարական ընտրությունների շուրջ, որոշված է օրը, որի մասին հայտարարվել է»,- նշեց Մանե Գևորգյանը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությա՞մբ են կազմակերպվելու ընտրություններ, Մ. Գևորգյանը պատասխանեց.

«Հիմա, այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, Սահմանադրությամբ այդ հարցերը կարգավորվում են»։

Նշենք, որ սահմանադրագետ Գոհար Մելոյանն այս առթիվ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում է ապրիլի 20-30-ն ընկած ժամանակահատվածում հրաժարական ներկայացնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031