Բայդենը պաշտպանում է այն կոնոնների փոփոխումը, որոնք թույլ են տալիս Սենատում ձգձգել քննարկումները
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում քննարկումներ վարելու կանոնների փոփոխումը՝ խուսափելու համար դրանց դիտավորյալ ձգձգումից: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է ABC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որը մասնակիորեն հրապարակվել է մատի 16-ին,։
Խոսքը վերաբերում է այն հնարքին, որը կապված է խորհրդարանական ամբիոնի զավթման հետ որեւիցե օրինագծի ընդունում թույլ չտալու նպատակով: Այդ պրակտիկան ամերիկյան քաղաքական բառապաշարում ստացել է «ֆլիբուստիերություն» անվանումը: Երբեմն նման ընդդիամագործության մեկ սպառնալքը բավական է հարցն օրակարգից հանելու համար:
Բայդենը խոսելով այդ պրակտիկայի մասին՝ նշել է. «Հասել է այն բանին, որ դժվարություններ են առաջանում դեմոկրատական համակարգի գործունեության հարցում»:
«Ես չեմ կարծում, թե անհրաժեշտ է ոչնչացնել ֆլիբուստիերությունը, անհրաժեշտ է անել այնպես, ինչպես եղել է, երբ ես նախկին ժամանակներում առաջին անգամ հայտնվեցի Սենատում»,- հավելել է դեմոկրատը:
Բայդենը Դելավերի նահանգից սենատոր է եղել 1973 – 2009 թվականներին: Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն այժմ Սենատում վերահսկում են հավասար քանակությամբ տեղեր՝ 50-ական:
Սակայն քանի որ փոխնախագահի պաշտոնն զբաղեցնում է դեմոկրատ Քամալա Հարիսը, նրա կուսակիցների մոտ ավտոմատ կերպով հայտնվում է առավելություն: ԱՄՆ-ի փոխնախագահը Սենատի նախագահն է եւ կարող է քվեարկել, եթե այս կամ այն հարցը քննարկելիս օրենսդիրների դիրքորոշումները բաժանվել են հավասար: Այժմ որեւիցե նախաձեռնության շուրջը քննարկումների դադարեցման համար պահանջվում է 100 սենատորներից 60-ի ձայնը:
Իսկ դեմոկրատներն ավելի վաղ առաջարկում էին որոշումների ընդունում պարզ մեծամասնությամբ, ինչը կզրկեր ֆլիբուստիերության մարտավարությունն օգտագործելու հնարավորությունից: Հանրապետականները հանդես են գալիս դրա դեմ՝ նշելով քաղաքական ավանդույթների պահպանման անհրաժեշտությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: