Բաժիններ՝

Հարավային Կորեայի ՊՆ-ն ԿԺԴՀ-ին կոչ է արել դուրս չգալու երկկողմ ռազմական համաձայնագրից

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ԿԺԴՀ-ին կոչ է արել դրսեւորելու ճկուն մոտեցում եւ հրաժարվելու ռազմական լարվածության նվազեցման երկկողմ համաձայնագրից դուրս գալուց: Մարտի 16-ին այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի գերատեսչության ներկայացուցիչը լրագրողների համար Սեուլում կայացած ճեպազրույցում։

«Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կողմից ներկայումս անցկացվող համատեղ զորավարժությունները հրամանատարա-շտաբային են, անցկացվում են կանոնավոր հիման վրա եւ ունեն բացառապես պաշտպանական բնույթ»,- ընդգծել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Կարծում ենք, որ Հյուսիսային Կորեան պետք է ցուցադրի ճկունություն եւ արձագանքի երկխոսություն սկսելու մեր առաջարկություններին, որպեսզի կայուն խաղաղություն հաստատվի թերակղզում»,.- հավելել է զինվորականը:

Նա նշել է, որ ռազմական լարվածության նվազեցման երկկողմ համաձայնագիրը «կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում: Մարտի 16-ին ավելի վաղ ԿԺԴՀ-ն սպառնացել է դուրս գալ Կորեայի Հանրապետության հետ ռազմական համաձայնագրից եւ կազմացրել այն մարմինը, որը պատասխանատու է Սեուլի հետ երկխոսության համար՝ Հարավի «ագրեսիվ գործողությունների» պատճառով: Հայտարարության մեջ, որ Հյուսիսային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քրոջ անունից, ասված է, որ Հարավային Կորեան «պատերազմի արշավ» է ընտրել ԿԺԴՀ-ի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս