Ռոնալդուն մեկ տարի է՝ մտածում է «Ռեալ» վերադառնալու մասին
Եվս մեկ հրատարակություն գրել է, որ Ռոնալդուն քննարկում է Մադրիդ վերադառնալու տարբերակը:
Marca-ի փոխանցմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն քննարկում է Իսպանիայի մայրաքաղաք վերադառնալու հնարավորությունը:
Նրա գործակալ Խորխե Մենդեշը բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» հետ վերադարձի համար՝ նա արդեն մեկ տարի է, ինչ հսկում է իրավիճակը:
Հաղորդվում է, որ «Յուվենթուսը» փորձում է ազատվել Ռոնալդուից՝ նրա հսկայական աշխատավարձի պատճառով, ինչը լուրջ անհանգստություն է պատճառում ակումբին։
Այնուամենայնիվ, Ռոնալդուի՝ Մադրիդ վերադառնալը դժվար է, քանի որ Իտալիայի ամենաբարձր վարձատրվող խաղացողների եկամտահարկը 25 տոկոս է, ինչը շատ ավելի ցածր է, քան Իսպանիայում՝ 50 տոկոս:
Marca-ն ավելացնում է, որ վերադարձը ավելի շատ երազանք է, քան իրականություն, բայց իրավիճակը զարգանում է, և պարզվելու է հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում:
Սիրարփի Աղաբաբյան