«Սա ՀՀ իշխանությունների՝ Բրիտանիայի միջնորդությամբ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ կազմած ճանապարհային քարտեզն է». Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում, հղում տալով @sisumasis տելեգրամ ալիքի՝ կառավարությանը մոտ կանգնած շրջանակներին, գրում է, թե որն է նրա նպատակը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանից մեկ բան կարելի է սպասել:

«Փաշինյանն ու նրա թիմը պատրաստվում են ծնողներից պահանջել իրենց երեխաներին հանել Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից:

Քանի որ դա ազգաբնակչության շրջանում խուճապի պատճառ կարող է հանդիսանալ, Արցախից բնակչության անվերահսկելի արտահոսք կսկսվի:

Դրանից հետո Ադրբեջանը կհայտարարի, որ ռուս խաղաղապահները որևէ մեկի պահպանելու խնդիր չունեն, քանի որ այդքան մարդ չկա, ու խաղաղապահ կոնտինգենտը դուրս կբերեն Արցախից:

Դրանից հետո կառաջանա Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրս բերելու հարցը:

Սա Հայաստանի իշխանությունների՝ Բրիտանիայի միջնորդությամբ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ կազմած ճանապարհային քարտեզն է»,- գրել է Գաբրիելյանովը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս