Սյունիքում 26 կմ թշնամուն զիջելու վերաբերյալ Փաշինյանը մեկնաբանություն չունի՞. խոսնակն ուղղորդեց ՏԿԵՆ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր բացառել պատերազմի վերսկսման հնարավորությունը. «Տխրահռչակ իշխանություններն ամեն օր հրահրում են։ Չեմ կարող հստակ բան ասել։ Եթե ԱԳՆ ունենք, թող նրանք զբաղվեն։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես զինվոր, պատրաստ եմ նորից կռվել։ Մեր հողն է, պետք է պահենք, դա չի քննարկվում, բայց այս պահին թող դիվանագետները զբաղվեն։

Եթե նրանք պատրաստվեն, առաջին գծում ցույց չեն տալու, որ պատրաստվում են։ Պարզ է՝ մի քանի կմ իրենց գծից հեռու է լինելու այդ պատրաստվածությունը, ինչը մենք չենք կարող տեսնել։ Այն ժամանակ բավական լավ դիրքեր ունեինք, եթե այդ րոպեին կռիվը սկսվեր, բավականին լավ դիրքեր կունենայինք։ Հիմա կռվելու տեսանկյունից անհարմար իրավիճակում ենք հայտնվել։ Եթե իշխանությունները 26 կմ-ն չտային, կունենայինք այդ դիրքերը»,- ասել էր Առուշ Առուշանյանը։

168.amՆիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանեն Գորիսի քաղաքապետի՝ 26 կմ թշնամուն հանձնելու վերաբերյալ հայտարարությունը։

Սակայն Մանե Գևորգյանը հարցին չպատասխանեց՝ մեզ հորդորելով հարցն  ուղղել Տարածքային կառավարման նախարարություն։

Զանգահարեցինք նաև Տարածքային կառավարման նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանին, սակայն վերջինս մեր հարցը լսելուց հետո նշեց, որ հարցն ուղարկենք գրավոր։

Տեսանյութեր

Լրահոս