Կրիշտիանու Ռոնալդուն գնել է 8 միլիոն եվրո արժողությամբ ավտոմեքենա
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է հազվագյուտ ավտոմեքենա՝ Bugatti Centodieci: Նրանից բացի, աշխարհում նման մեքենա կունենան ևս 9 մարդ:
Մեքենայի արժեքը ութ միլիոն եվրո է: Ֆուտբոլիստը նոր մեքենայի ղեկին կնստի միայն 2021 թվականի վերջին, քանի որ Bugatti Centodieci-ի արտադրությունը նոր է սկսվել, և մեքենան դեռ փորձարկման փուլում է:
Այս մեքենան ունի 16 մխոցանի շարժիչ և կկարողանա ժամում 100 կիլոմետր արագություն զարգացնել 2,4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 380 կմ/ժամ է: