Բրիտանական ապրանքների արտահանումը ԵՄ 41 տոկոսով կրճատվել է Brexit-ի ավարտից հետո
Մեծ Բրիտանիայից Եվրամիության երկրներ ապրանքների արտահանման ցուցանշները հունվարին 40,7 տոկոսով նվազել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտի հետեւանքով: Այդ մասին ասված է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (ONS)՝ մատի 12-ին տարածված ամսական հաշվետվությունում:
Այնտեղ նշված է, որ ԵՄ-ից ներմուծումը նույնպես զգալիորեն կրճատվել է. նախորդ ամսվա տվյալների համեմատությամբ 28,8 տոկոսով: «Առկա ցուցանիշները վկայում են, որ հունվարին առեւտրի ծավալների անկումը կարող է կապված լինել անցումային շրջանի ավարտի հետ»,- ընդգծված է ONS-ի զեկույցում: Այդ պատճառով հունվարին բրիտանական արտահանման ցուցանիշները նվազել են 19,3 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 21,6 տոկոսով, ինչը դարձել է ամենախոշոր անկումը 1997 թվականից ի վեր, երբ ծառայությունն սկսել է նման վիճակագրություն վարել:
Հունվարին Մեծ Բրիտաանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) այդ ֆոնին 2020 թվականի դեկտեմբերի համեմատությամբ կրճատվել է 2,9 տոկոսով: Փորձագետները դա բացատրում են նրանով, որ հունվրաի 4-ից երկրում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքի հայտնաբերումից հետո սահմանվել է համազգային կարանտինի ռեժիիմ: Առավելագույնս խիստ սահմանափակումները, որոնց մեծ մասը մինչ օրս գործում է, ենթադրում են բոլոր հաստատությունների եւ խանութների փակում, բացառությամբ այն խանութների, որոնք առաջին անհրաժեշտության ապարանքներ են վաճառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: