Հարավաֆրիկյան Հանրապետությունում մահացել է զուլուների թագավորը
Զուլուների Գուդվիլ Զվելիտինի թագավորը մարտի 12-ին մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է տեղական News24 նորությունների պորտալը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքը։
«Շաքարախտի բուժման համար հիվանդանոցում գտնվող Գուդվիլ Զվելիտինի թագավորը վախճանվել է մարտի 12-ի վաղ առավոտյան»,- ասված է արքունիքի հայտարարության մեջ: Նա 72-րդ տարվա մեջ էր: Գուդվիլ Զվելիտինին զուլուների թագավոր է հռչակվել 1968 թվականին հոր մահվանից հետո եւ թագադրվել է 1971 թվականին: Զուլուների գահը համարվում է ամենահեղինակավորը Հարավաֆրիկյան Հանրապետության ավանդական առաջնորդների մեջ: Գուդվիլ Զվելիտինին ուներ վեց կին եւ 28 երեխա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: