«Փաշինյանը Թուրքիայի հայրենասեր գործիչ է, Հայաստանում` ընտրված թուրք պետական գործիչ». Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն այն կարծիքին է, որ այն մարդիկ, ովքեր ասում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, նրանց ուղեղը դասավորված է այնպես, որ ընդունեն Արցախի կորուստը:

«Նրանց ուղեղները փոխած են: Եթե ժամանակին հայերի կրոնն էին փոխում, որ թուրք սարքեն, հիմա ուղեղն են փոխում, որ թուրք սարքեն: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, մեր հայրենակիցները հիմա անտուն են դարձել, կա մի իշխանություն, որն անընդհատ քերում է մեր հայրենիքից՝ տալիս է թուրքին, արդարացնում են այդ ամենը, բայց ասում են՝ քաղաքականությամբ չենք զբաղվում: Իրականում ստում են: Իրենք ոչ թե քաղաքականությամբ չեն զբաղվում, այլ նրանց ուղեղն այնպես է դասավորված, որ ընդունեն Արցախի կորուստը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Այս անկումից հետո, պատկերացրեք՝ նորից պատերազմ լինի. հիշո՞ւմ եք՝ այս պատերազմի կամ ապրիլյան պատերազմի ժամանակ մարդիկ ինչ ոգևորությամբ էին կամավորագրվում, հիմա եթե լինի՝ այդ ազգային ոգին չի լինելու: Այսինքն՝ նրանք, ովքեր եկան մեզ ղեկավարելու, մեր մեջից հանեցին ազգային ոգին»,- ընդգծեց նա:

Հովհաննես Իշխանյանն ասաց, որ իր ընկերներից շատերը սկսել են իրեն մեղադրել ծայրահեղական դառնալու մեջ.

«Բայց դա ի՞նչ է նշանակում, այսինքն՝ մենք մեր երկիրը կորցնում ենք, մի հատ ինչ-որ լակոտ գալիս և ասում է, որ մեր ամբողջ պատմական իրողությունը հայկական չէ, հիմա լիքը մարդկանց բերանում հանգիստ պտտվում է, որ Արցախը հայկական չէ, ու  այնտեղից էլ թշնամին ասում է՝ Զանգեզուրում բան ենք սարքելու, եթե հայերն էլ իրենց խելոք պահեն, կարող են օգտվել, ո՞նց չծայրահեղանաս: Այն մարդիկ, ովքեր ինձ ասում են՝ ծայրահեղանում ես, եթե մեկը մտնի իրենց տուն, ասի՝ այս տունն իմն է, այստեղ այգի եմ սարքելու, և եթե դու քեզ խելոք պահես, այդ այգուց կարող ես օգտվել, ու դու ի՞նչ՝ պետք է ենթարկվողի դեմքով նայես, ասես՝ հո չե՞մ ծայրահեղանալու, քաղաքավարի պահե՞մ:

Ծայրահեղանալը բնական պրոցես է այն դեպքերում, երբ արդարադատություն գոյություն չունի: Ահաբեկչություններն արդյունք են արդարադատության բացակայության, այդ թվում՝ մեր պատմական դեպքերը, որ սկսեցին թուրք դեսպաններին, թուրք քաղաքական գործիչներին սպանել, ամբողջությամբ այդ արդարադատության բացակայության պատճառով էր: Իմ սերնդի մարդիկ, որոնց ուղեղները փոխած է, պետք է գնան՝ շնորհակալություն հայտնեն «Հայրենիքի փրկության շարժմանը», որ այդպես քաղաքակիրթ պայքար է տանում: Եթե «Հայրենիքի փրկության շարժումը» որևէ բան չփոխի, մարի, ուրեմն՝ պատրաստվեք հաշվեհարդարների»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությանը՝ նա ասաց. «Երբ բանակը հայտարարեց, թե ով է թշնամին, պետք է այդ թշնամուն վերացներ: Եթե նա հասկանում է, որ այս մարդու գործունեությունը վտանգում է հայրենիքին և ժողովրդին, նրան պետք է մեկուսացնի»:

Նա հավելեց. «Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայրենասեր գործիչ է, Հայաստանում ընտրված թուրք պետական գործիչ, որը հայերեն գիտի և օգտագործում է հայերեն շատ վատ բառեր՝ իր հակառակորդների դեմ, օրինակ՝ Դաշնակցության դեմ օգտագործել էր բացիլ բառը, որը Հիտլերը հրեաների դեմ էր օգտագործել, ինչի՞ պետք է հրաժարական տա: Նա կատարում է իր հայրենիքի՝ Թուրքիայի շահերի առաջխաղացումը մեր երկրում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս