ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Էնդի Բարի հետ

Մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կոնգրեսական Էնդի Բարի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձնազերծված պատերազմից հետո առաջացած մարտահրավերները և ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այդ համատեքստում դեսպան Ներսեսյանն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդիրը։

«Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների միջև առկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորեցին դրանց առավել ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղոդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս