Ծանրորդները հավաքով նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Տղամարդկանց թիմը հավաք է անցկացնում Աբովյանում, որին մասնակցում են 12 մարզիկ: Մարտի երկրոր կեսին տղամարդկանց ընտրանին ուսումնամարզականը կշարունակի հավաքը Երևանում:
Այժմ Երևանում են կանանց հավաքականի մարզիկները, որոնք Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ օրեր անց կմեկնեն Ծաղկաձոր:
Հավաքական թիմերը նախապատրաստվում են ապրիլին Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այն նախատեսված է ապրիլի 3-14-ը: