Սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով:
Երեկոն տեղի կունենա մարտի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Խորհրդանշական համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան դաշնակահար Ալեքսանդր Գինդին, սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, բարիտոններ Գևորգ Հակոբյանն ու Իլյա Կուզմինը:
Համերգը կղեկավարի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: