Այս մարդը մեզ ձե՞ռ է առնում․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում։ Արդեն որերորդ օրն է չի կողմնորոշվում՝ ԳՇ պետի աշխատանքից ազատելու հրամանագիրը ստորագրի, թե՝ ուղարկի սահմանադրական դատարան։ Ինչպես ասում է շարժման առաջնորդներից մեկը կողմնորոշվելու բան չկա. չ՞է որ մի անգամ առարկություններով հետ է ուղարկել։ Հիմա էլ պոչ է խաղացնում. թե էսքան օր մնաց կամ էսքան ժամ։

Այս մարդը, լինելով արևմտյան որոշ երկրների գործակալ, չունենալով ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի պաշտոնի համար նախատեսված քաղաքացիության ժամկետը, ապաշքարա փախցնելով ու վաճառելով Ամուլսարի շահաբաժինները (համապատասխան հարցումներն անպատասխան են մնացել), պատերազմի ժամանակ կենդանի երաշխիքը հանդիսանալով ադրբեջանական նավթամուղերի և գազամուղերի, դավաճանի ու պետական հանցագործի խարանը կրելու, դատվելու փոխարեն, մեզ ձեռ է առնում։ Ի՞նչ գեղեցիկ էր ասում մեծ գրողը. рожденный ползать не может летать. Պակաս գեղեցիկ չէ հայոց կինոֆիլմից այս մյուս դրվագը. հայոց ազգի խրոխտ զավակ, անասուն։

Անկախ այն բանից թե վաղը ժելեի հատկություններ ունեցող այս պաշտոնյան ի՞նչ կանի (հենց տեսնի ժող-կան շարժումը հաղթում է, կարող է հեչ անել հրամանագիրը), նա կա և մնում է արևմտյան որոշ երկրների հիմնական գործակալը, Նիկոլի շեֆը։ Նրանց միսիան է. հասնել խաղաղության Ադրբեջանի հետ ի հաշիվ Արցախի հայության արդար պահանջների, Թուրքիային և Ադրբեջանին կարգել իբրև հայոց անվտանգության երաշխավոր, կազմալուծել հայկական բանակը՝ դրա անհրաժեշտության անիմաստ լինելու պատճառաբանությամբ, տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031