«Մի հատ դուրս արի… էս օրը չհարամի, չի կարա». Անդրանիկ Քոչարյանը գոռաց լրագրողի վրա

Այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան 62-րդ տարելիցի օրը, բազմաթիվ քաղաքական գործիչներ ու զինվորականներ էին այցելել «Եռաբլուր» պանթեոն: Եվ ինչպես նախորդ բոլոր տարիներին, լրագրողներն էլ էին պանթեոնում՝ նաև որոշակի հարցերի պատասխաններ ստանալու համար:

Լրագրողներից մեկը փորձում էր ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից ստանալ բանակին ու ԶՈՒ ԳՇ հայտարարությանը առնչվող որոշ հարցերի պատասխաններ, իսկ Սասուն Միքայելյանը խնդրում էր այլևս հարցեր չտալ, որովհետև չի պատասխանելու, հանկարծ այդ փաստից սկսեց բորբոքվել ու գոռգոռալ Սասուն Միքայելյանի հետ քայլող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Մի հատ դո՛ւրս արի»,- լրագրողի վրա սկսեց գոռալ Քոչարյանը:

Այս ընթացքում Սասուն Միքայելյանը լրագրողին խնդրեց հարցերը հետո ուղղել՝ ասելով՝  «էսօր էդ օրը չի»:

«Բա էս օրը չհարամի, չի կարա»,- Միքայելյանի խոսքին շտապեց գոռալով ավելացնել Անդրանիկ Քոչարյանը:

Հարցերին, թե ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանը բղավում լրագրողի վրա, ու հորդորներին, որ դադարի գոռալ, Անդրանիկ Քոչարյանը սկսեց գոռալու համար մեղադրել լրագրողներին:

«Չհասկացա, դո՞ւք պիտի մենակ գոռաք… Բա էս ի՞նչ ա, մենք էսօր… տո՞ն ա, ի՞նչ ա, ի՞նչ ա ուզում»,- ասաց իշխող խմբակցության պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս