Բաժիններ՝

Քավության նոխազը լրիվ իրական պաշտոն էր

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժշկի ձեռքերը կտրում էին:

-Քավության նոխազը լրիվ իրական պաշտոն էր: Այսպես էին անվանում այն երեխային, ով դասերի ընթացքում նստում էր թագաժառանգի կողքին: Եթե արքայազնը սխալ պատասխան էր տալիս, նրա փոխարեն հարվածում էին հենց այդ երեխային:

-Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկի ատամ ունենալ: Իսկ գիտե՞ք` ինչի համար: Սեւ օրվա համար, եթե հարազատները թաղման փող չունենային:

-ԱՄՆ-ի առաջին նախագահի պրոթեզները շատ շքեղ էին եւ պատրաստված էին ոսկուց, անագից ու փղոսկրից, մարդկանց ու կենդանիների ատամներից։ Այո, ի տարբերություն մյուսների, նրա պրոթեզները փայտից չէին։

– Արքայախնձորները Բրիտանիայում առաջին անգամ հայտնվել են XVII դարում, իսկ XVIII դարում շատ նորաձեւ դարձան։ Արքայախնձորներ կրում էին մարդիկ՝ ի նշան բարձր դիրքի ու հարստության, հագուստի վրա արքայախնձորներ էին կարում։ Անգամ միրգը վարձով էին վերցնում, որպեսզի ընթրիքի ընթացքում զարմացնեին հյուրերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս