Բաժիններ՝

Կարեն Դեմիրճյանին հաջողվեց Մոսկվայում ստորգետնյա տրամվայի որոշումը վերափոխել մետրոյի շինարարության որոշման. փաստեր

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Երեւանի մետրոպոլիտենի կառուցումը սկսվել է 1972թ., գործարկվել է 1981-ին եւ ընդլայնվել մինչեւ 1996թ.։

-Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն ունենալու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, եւ շուրջ 16 խոշոր քաղաքներ մերժում էին ստացել մետրոյի շինարարություն սկսելու հարցում։

-Միջազգային պրակտիկայում ընդունված էր մետրո կառուցել 1 միլիոն եւ ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։ Այդ չափանիշով Երեւանում ընդհանրապես մետրո չէր կառուցվի։ Այստեղ անհրաժեշտ էին բոլորովին այլ մոտեցումներ, հիմնավորումներ, փաստարկներ։ Եվ այդ փաստարկները գտնվեցին. մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը տրանսպորտով, խցանումները, քաղաքի ընդլայնման հեռանկարները, բարդ ռելիեֆը՝ խոր իջվածքներով, բնական խոչընդոտների առկայությունը, բնակլիմայական պայմանները եւ այլն։

-Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ «Հայպետտրանս» նախագծային ինստիտուտը տնօրեն Վլադիմիր Դանդուրովի գլխավորությամբ (նա Միությունում մեծ ճանաչում ունեցող լավագույն մասնագետներից էր) պատրաստեց «ստորգետնյա արագընթաց» տրամվայի փոխարեն մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերը։

-Կարեն Դեմիրճյանին հաջողվեց Մոսկվայում ստորգետնյա տրամվայի որոշումը վերափոխել մետրոյի շինարարության որոշման։

-1999 թ. դեկտեմբերի 28-ին Երեւանի մետրոյին տրվում է Կարեն Դեմիրճյանի անունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս