«Եթե նույնիսկ Վիտալի Բալասանյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին»

Արցախի «Արդարություն» կուսակցությունն անդրադարձել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հետքայլ անելու խորհուրդ տալու մասին լրատվամիջոցներում շրջանառված տեղեկությանը:

«Երբ, դեռևս 2018 թվականին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել՝ բոլորը կարծես թերհավատությամբ էին նայում գեներալի խոսքերին: Սակայն ազգադավ ուժերը շատ լավ, թե ինչի մասին է ահազանգում Վ. Բալասանյանը, փորձում էին ամեն կերպ մեկուսացնել նրան: Պատահական չէ, որ այդ օրերին անօրեն հեռացրին նրան Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի պաշտոնից: 2020 թվականի 44-օրյա պատերազմը, ցավոք, հաստատեցին գեներալի խոսքերը և մտահոգությունները: Այսօր ազգադավ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության ղեկին է և բնական է շարունակում է պայքարել առաջինն իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ: Երեկ ինչ-որ լրատվականում տեղեկություն է տարածվել, թե իբր Վ. Բալասանյանը նույնպես լծվել է ՀՀ  ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հետ համոզելու ազգակործան գործընթացին: Նույն կենտրոնի նույն ձեռագիրը: Սակայն շատ լավ ճանաչելով Վ. Բալասանյանին, կարող ենք փաստել, որ 90-ականներին հաղթանակ տարած գեներալը, որը 2016 թվականի ապրիլին վերահաստատեց իր փառահեղ ռազմաքաղաքական գործիչ լինելու հանգամանքը,  չէր կարող Օնիկ Գասպարյանին հետ համոզելու ազգակործան գործընթացին մասնակցել: Իսկ, եթե նույնիկ հանդիպել է Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին»,-նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Երբ, դեռևս 2018թվականին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել…

Posted by Արցախի Արդարություն Կուսակցություն on Saturday, February 27, 2021

Տեսանյութեր

Լրահոս