Բաժիններ՝

Չեխիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով կսահմանափակեն քաղաքացիների տեղաշարժը

Չեխիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված մարտի 1-ից ժամանակավոր կսահմանափակվի բնակչության տեղաշարժը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշել ենք երկուշաբթի օրվանից սկսած երեք շաբաթ արգելել մեր քաղաքացիներին լքել այն շրջանները, որտեղ բնակվում են: Բացառությունները հնարավոր են միայն աշխատանքի գնալու, մտերիմներին օգնություն ցուցաբերելու, պետական հաստատություններ ու բժշկի այցելելու դեպքերում»,- հայտարարել է Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը:

Բնակության շրջանը լքելու դեպքում քաղաքացիները պետք է ունենան հիմնավորող համապատասխան փաստաթուղթ:

Ավելի վաղ Չեխիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով որոշել էին երկրում արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև մարտի 28-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս