Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդը պատմել է, որ անցավ է տարել COVID-ի դեմ պատվաստումը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն իր համար եղել է բացարձակապես առանց ցավի, եւ բոլոր հպատակներին հորդորել է մտածել մյուսների մասին եւ նույնպես պատվաստում ստանալ։

«Դա շատ արագ եղավ… Եվ պատվաստումն ամենեւին ոչ մի ցավ չպատճառեց»,-Եղիսաբեթ Երկրորդը պատմել է առողջապահության ներկայացուցիչների հետ անցկացված տեսազանգի ժամանակ, որոնք զբաղվում են COVID-ի դեմ պատվաստման ծրագրով: «Երբ դուք ստանում եք պատվաստանյութը, ձեզ մոտ այն զգացողությունն է առաջանում, որ պաշտպանված եք, ինչը, կարծում եմ, շատ կարեւոր է»,-հավելել է նա: Թագուհու խոսքով՝ հարկավոր է «մտածել մյուս մարդկանց մասին, այլ ոչ թե միայն՝ ձեր», եւ պատվաստում ստանալ: Մեծ Բրիտանիայի թագուհին նաեւ ուշագրավ է համարել այն, թե որքան արագ է պատվաստումն սկսվել երկրում, եւ որքան մարդ է արդեն կարողացել ստանալ ներարկումը: Եղիսաբեթ Երկրորդը եւ նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը, COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստվել են հունվարին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս