Բաժիններ՝

Աշխարհում վիսկիի խոշորագույն հավաքածուն 9,4 մլն դոլարով վաճառվել է Շոտլանդիայում կայացած աճուրդում

60-ամյա հասունացմամբ շոտլանդական Macallan հազվագյուտ վիսկիի շիշը 1 միլիոն ֆունտով (ավելի քան 1,4 միլիոն դոլարով) վաճառվել է Շոտլանդիայի Whisky Auctioneer առեւտրական տան առցանց աճուրդում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:

Այդ հազվագյուտ շիշը մտնում է վիսկիի՝ աշխարհում խոշորագույն մասնավոր հավաքածուի մեջ (3,9 հազար շիշ), որը 20 տարվա ընթացքում հավաքել է Կոլորադոյի նահանգից ձեռնարկիչ Ռիչարդ Գուդինգը: Հավաքածուն, որը ներառում է այնպիսի բրենդների ամենահազվագյուտ վիսկիներ, ինչպիսիք են Bowmore-ը եւ Springbank-ը, ինչպես նաեւ Stromness-ը եւ Dallas Dhu-ն, որոնց թողարկումն արդեն դադարեցված է, աճուրդի է հանել 2014 թվականին մահացած Գուդինգի ընտանիքը: Հավաքածուի կեսը 2020 թվականի փետրվարին աճուրդով վաճառվել է 3,29 միլիոն ֆունտով (4,6 միլիոն դոլարով): Աճուրդին մասնակցել է 1 642 հավաքորդ աշխարհի 56 երկրներից: Նեդրողների առանձնահատուկ ուշադրությունն է գրավել 60-ամյա հասունացմամբ Macallan վիսկիի շիշը՝ հատուկ պիտակով, որն ստեղծել է փոպ-արտի իտալացի նկարիչ Վալերիո Ադամին: Այն վաճառվել է 825 հազար ֆունտով (1,16 միլիոն դոլարով): Հավաքածուի երկրորդ մասի աճուրդը պետք է կայանար անցյալ տարվա ապրիլին, սակայն տեղի է ունեցել սոսկ այս տարվա փետրվարին եւ բերել շուրջ 3,4 միլիոն ֆունտ (4,8 միլիոն դոլար): Միածիկ վիսկիների աճուրդներում անհավատալի լան տեսականին գրավել է 1 557 հավաքորդների եւ ներդրողների ուշադրությունը 54 երկրներից: Whisky Auctioneer-ի հիմնադիր Իեն Մակքլունի խոսքով՝ «մեկ մարդու» հավաքածուն, «որը ձգտել է իդեալական հավաքածու ստեղծել», չտեսնված ուշադրություն է հարուցել ամբողջ աշխարհում եւ դարձել ռեկորդային առեւտրական տան համար:

Գուդինգը, որն իր ժամանակին եղել է ոչ ալկոհոլային ըմպելիքների մատակարարումների՝ ԱՄՆ-ում խոշորագույն ցանցերից մեկի սեփականատերը, աճուրդավարների տեղեկատվության համաձայն՝ բազմիցս անձնական ինքնաթիռով մեկնել է Շոտլանդիա՝ աճուրդում վիսկի ձեռք բերելու նպատակով: Նա ձգտել է հավաքել բոլոր մակնիշնրեի խմիչքները, որոնք արտադրվում էին Մեծ Բրիտանիայի հյուսիսային տարածաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս