![](/banners/BeFunky-design.jpg)
Բիթքոինը պատմական առավելագույն արժեքի է հասել
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/1044049.jpg)
Բիթքոին կրիպտոարժույթը շարունակում է պատմական առավելագույն արժեք սահմանել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մեկ բիթքոինի արժեքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 57 հազարը:
Կրիպտոարժույթի արժեքի ակտիվ աճ սկսվեց այն բանից հետո, ինչ փետրվարի 8-ին Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերությունը հայտնեց, որ բիթքոինի մեջ ներդրում է կատարել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: