Բաժիններ՝

ՊՍԺ-ն Մբապեի համար կպահանջի 200 միլիոն եվրո

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, մնում է անորոշ:

Եթե ​​խաղացողը հրաժարվի երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, նա հավանաբար կլքի ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Միևնույն ժամանակ, փարիզցիները կպահանջեն ակումբներից, որոնք ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում, նրա համար 200 միլիոն եվրո, ասում է Le Parisien-ը:

ՊՍԺ-ն կարծում է, որ կորոնավիրուսի պատճառած ճգնաժամի պատճառով ոչ մի ակումբ չի կարողանա վճարել այդպիսի գումար: ՊՍԺ-ն իսկապես ցանկանում է թիմում պահել Մբապեին: Ֆրանսիացին դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Ավելի վաղ բազմիցս հաղորդվում էր «Ռեալից» խաղացողի նկատմամբ հետաքրքրության մասին:

Չեմպիոնների լիգայի 18 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղում Մբապեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այս մրցաշրջանում նա անցկացրել է Լիգա 1-ի 21 խաղ՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս