«Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում շարունակում է քաղաքացիների հետ հանդիպումները։ Հարցին՝ հնարավո՞ր է բանակցային գործընթացում փոփոխություն, եթե Դուք գաք իշխանության, նա ասել է․ «Կարծում եմ՝ այո․․․ հարցը դեռ լուծված չէ․․․ պատահական չէ, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ Արցախն ինչ-որ ճանապարհով միանում է Հայաստանի հետ:

Դա նշանակում է՝ հարցի լուծումն առջեւում է: Հիմա Հայաստանն ու Արցախը նորից պետք է դնեն Արցախի անկախության հարցը: Թե որքանով միջազգային կառույցները հակված կլինեն գնալ այդ ճանապարհով, 2 բանից է կախված, մեկը՝ Հայաստանն ինչ հզորություն ունի, երկրորդը՝ գեոպոլիտիկ հարաբերությունները տարածաշրջանում:

Հստակ է, որ ինչ իշխանություն էլ ձեւավորվի, պետք է ամրապնդի ՀՀ սահմանները եւ բարձրացնի Արցախի հարցը եռանախագահների մոտ»։

Տեսանյութեր

Լրահոս