«Բարսելոնա»-ն զիջեց ՊՍԺ-ին, «Լայպցիգ»-ը՝ «Լիվերպուլ»-ին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին 1/8 եզրափակչի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Կատալոնական թիմը առաջին բացեց խաղի հաշիվը` աչքի ընկավ Մեսին, հաջորդիվ ՊՍԺ 4 գնդակ ուղարկեց «Բարսելոնա»-ի դարպասը:
ՊՍԺ-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ գոլ խփեց Մոյզե Քինը:
Օրվա մյուս խաղում Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլ»-ը հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց գերմանական «Լայպցիգ»-ի դարպասը:
«Բարսելոնա»-ՊՍԺ`1:4
«Լայպցիգ»-«Լիվերպուլ»` 0:2