Բաժիններ՝

Ռամոսը հեռանում է Մադրիդի «Ռեալից»: Հարցն այն է, թե ե՞րբ  նա կհայտարարի

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կլքի ակումբը, ասում է  El Chiringuito-ի հաղորդավար Խոսեպ Պեդրոլը:

«Նա հեռանում է: Նա հեռանում է, հեռանում է, և մեծ հարցն այն է, թե երբ Սերխիո Ռամոսը կխոստովանի, որ հեռանում է, և կասի, թե ուր է գնալու»,- ասաց Պեդրոլը:

Հիշեցնենք, որ Ռամոսի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է այս ամռանը: Նա կարող է արդեն բանակցություններ վարել այլ ակումբների հետ տեղափոխության շուրջ:

Ըստ Ռամոսի ներկայացուցիչների՝ նրան ընդհանրապես պայմանագիր չեն առաջարկել: Նա արդեն իսկ ասել է ուրիշներին, որ չի ուզում հեռանալ և չի հետաքրքրվում ուրիշների առաջարկներով: Առայժմ նա ցանկանում է կարիերան ավարտել «Սանտիագո Բեռնաբեուում» և հուսով է, որ ընթացիկ պայմաններով կնքվի 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով:

Աղբյուրները պնդում են, որ Ռամոսին նոր պայմանագիր կառաջարկվի միայն այն դեպքում, եթե նա համոզի իր թիմակիցներին համաձայնել աշխատավարձի 10% կրճատման հետ (արդեն երկրորդ նման կրճատումն է) ճգնաժամի պայմաններում: Ակումբը չի ցանկանում Ռամոսին վճարել այնքան, որքան հիմա է վճարում՝ ամեն անգամ, երբ նա հարցնում է, պաշտպանին ասում են, որ փող չկա:

Մադրիդի «Ռեալն» ասում է, որ պայմանագիրն առաջարկվել է դեռ 2020-ի մարտին: Ընտրություն կար՝ կամ պայմանագիրը մեկ տարով երկարաձգել նույն աշխատավարձով, կամ համաձայնել կրճատման, բայց ակումբում մնալ ևս երկու տարի: Ո՞ւմ հավատալ: Ոչ ոք չգիտի։ Ամեն դեպքում մադրիդյան ակումբն արդեն փնտրում է հավանական փոխարինողներին։

Նշենք, որ El Chiringuito-ն առաջինն էր, օրինակ, որը հայտարարեց Կրիշտիանու Ռոնալդուի՝ 2018 թվականին մադրիդյան ակումբից հեռանալու մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս