Բաժիններ՝

ՀՊՏՀ ղեկավարները կեղծ տվյալներ են ներկայացրել ԿԳՄՍՆ-ին և ԱԺ-ին՝ քրեական գործից խուսափելու հույսով

2020 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը պաշտոնապես հանդես եկավ հայտարարությամբ, որ ժամանակավորապես դադարեցվում է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ պատկանող համալսարանի ուսումնական գործընթացը կոնկրետ անձի՝ Դիանա Գալոյանի նշանակման պահանջով:

Համալսարանը այդ պահին ղեկավարում էր Դիանա Գալոյանի կողմից նշանակված պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, որը նաև առաջնորդում էր այդ անօրինական գործընթացը: Ընդ որում, ինչպես հայտնի է, ուսումնական գործընթացը փաստացի դադարեցվել էր սեպտեմբերի 22-ից սկսած, իսկ վերականգնվեց սեպտեմբերի 25-ին:

Թեև 3 օրով պետական համալսարանի ուսումնական գործընթացը դադարեցնելն ինքնին հստակ ապօրինություն է՝ անկախ հետագայում դասերը լրացնելու անհաջող փորձերից, որոնք նախապես հաստատված են եղել դասատախտակով, սակայն նույնիսկ լրացնելու մասին են կեղծ տեղեկություն ներկայացրել պատկան մարմիններին:

ԿԳՄՍՆ-ին և ԱԺ մշտական հանձնաժողովին ներկայացված պարզաբանման մեջ դասատապալման ցույցերը առաջնորդած պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է, որ իր N 167-Ա հրամանով սեպտեմբերի 23-ին եւ 24-ին աշխատանքի չներկայացած աշխատակիցներին հրահանգավորել է լրացնել բաց թողնված աշխատաժամանակը։ Սակայն, թաքուն պահվող N 167-Ա հրամանում, ինչպես տեսնում եք, խոսք չկա սեպտեմբերի 23-ի մասին, և հրամանում միայն սեպտեմբերի 24-ի բաց թողնված դասաժամերն ու աշխատաժամանակն է նշվում: Իսկ սեպտեմբերի 22-ի տապալված դասերի մասին ընդհանրապես լռում ենք:

Այժմ այս անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն ուսումնական գործընթացը ապօրինաբար դադարեցնելու, այլև պետական մարմիններին կեղծ տեղեկատվություն տրամադրելու գործով:

ՀՊՏՀ ուսանողներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս