Բաժիններ՝

Բիլ Գեյթսը հայտնել է մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրը

Ամենաբարդ խնդիրը, որը ծառացած է մարդկության առջեւ, կլիմայական չեզոքության հասնելն է մինչեւ 2050 թվականը: Այդ մասին ասել է Micorosoft ընկերության հիմնադիր, բարեգործ Բիլ Գեյթսը փետրվարի 16-ին Ավստրալիայի ազգային հանրային հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում։

«Դա ամենաբարդ խնդիրն է (կլիմայական չեզոքության հասնելը մինչեւ 2050 թվականը), որը երբեւէ ծառացել է մարդկության առջեւ, որովհետեւ ֆիզիկապես աշխարհի տնտեսությունը՝ ցեմենտը, պողպատը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, այդ բոլոր սեկտորները պետք է փոխվեն»,-ասել է Գեյթսը:

Նա ճշտել է, որ միայն ինովացիաների կիրառումը, դրանց մասշտաբավորումը, ինչպես նաեւ կլիմայական չեզոքությունը թույլ կտա այդ խնդիրը լուծել մինչեւ 2050 թվականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728