Բաժիններ՝

Հավաքական թիմը պատրաստ է Բուլղարիայի մրցաշարին. Ադիլխանյան

Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմը, որը պետք է մասնակցի Բուլղարիայի միջազգային մրցաշարին, վերջին մարզումն է անցկացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց մարզիչ Վահան Ադիլխանյանը: «Հավաքական թիմը պատրաստ է Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին: Տղաները լավ մարզավիճակում են: Ուսումնամարզական երկու հավաքների ընթացքում ձգտել ենք առավելագույնին հասնել»,-ասաց մասնագետը:

Ադիլխանյանի խոսքով` Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար կարող է դեռևս երկու ուղեգիր նվաճել:

Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա Ստրանջայի 72-րդ բռնցքամարտի մրցաշարը: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ տարվա առաջին ստուգատեսին կմասնակցեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցաշարում հանդես կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս