Բաժիններ՝

ՄՕԿ-ը նոր ռազմավարություն է որդեգրում

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմն առաջարկել է նոր ռազմավարական ճանապարհային քարտեզ՝ «Օլիմպիական օրակարգ -2020 + 5» անվանումով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Փաստաթղթում ներառված 15 առաջարկությունները հիմնված են առանցքային գաղափարների վրա, որոնք որոշիչ նշանակություն կունենան հետկորոնավիրուսային պայմաններում։

Քարտեզը կազմված է 2014-ի «Փոխիր ինքդ քեզ, կամ աշխարհը կփոխի քեզ» փաստաթղթի կարգախոսով: Այն պետք է կարգավորի ՄՕԿ-ի և օլիմպիական շարժման աշխատանքը մինչեւ 2025 թվականը:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ կարգախոսն այսօր էլ արդիական է: Մեզ շրջապատող աշխարհը շարունակում է զարգանալ: Որքան էլ դժվար լինի, եթե ճիշտ եզրակացություններ անենք, կարող ենք դրանք հաղթահարել:

Նոր քարտեզը ՄՕԿ-ի անդամների քննարկմանը կներկայացվի մարտին նախատեսված կազմակերպության 137-րդ նստաշրջանում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս