Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդությունը քննվում է դռնփակ ռեժիմով

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր)  հերթական  նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ  ստացվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի դիմումը Նիժնի Նովգորոդ մեկնելու վերաբերյալ։ Ապա ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ միջնորդություն ունի, և խնդրեց, որ այն քննվի դռնփակ ռեժիմով։

Մեղադրող դատախազներն էլ հայտնեցին, որ համաձայն են, որպեսզի առաջինը քննվի Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի հետ կապված միջնորդությունը՝  Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացումը որևէ դեպքում թույլ չտալու նպատակով: Եվ դատարանն անցավ դռնփակ ռեժիմով միջնորդության քննությանը:

Տեսանյութեր

Լրահոս