Բաժիններ՝

Իշխանաձորի տարածքից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի մարմին․ Արցախի ԱԻՊ

Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն:

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն:

Վաղը նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս