Սիրուշոն և Ալեքսանդր Ռիբակը ներկայացրել են «Մնա» զուգերգը
Սիրուշոն և «Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթում հաղթած Ալեքսանդր Ռիբակը երկրպագուների դատին են հանձնել Stay (Մնա) երգը:
Երգի հոլովակն արդեն համացանցում է:
Ավելի վաղ Ալեքսանդր Ռիբակը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել էր. «Այսօր բոլորս շատ հեռու ենք միմյանցից, բայց հաղորդակցվելն անհրաժեշտություն է: Ստեղծագործել, հետևել մեր երազանքներին: Իսկ ինչի՞ մասին եք երազում դուք»:
Անդրադառնալով Սիրուշոյի հետ համագործակցությանը՝ երգիչը գրել էր, որ Սիրուշոն տաղանդավոր երգչուհի է՝ գեղեցիկ ձայնով: «Անհամբեր սպասում եմ մեր երգի պրեմիերային»,-եզրափակել էր Ռիբակը: