Բաժիններ՝

2020թ․ ԱԱՏՄ-ն տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի վերաբերյալ

2020թ․ ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել աշխատավայրում տեղի ունեցած 17 դժբախտ դեպքի վերաբերյալ, որից 4-ը մահվան ելքով՝ 2 դեպք՝ մշակող արդյունաբերության ոլորտ, դեպք՝ շինարարության ոլորտ, 1 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտ։

«Արձանագրված դժբախտ դեպքերի հետևանքով տուժել է 28 մարդ։

– Ծանր մարմնական վնասվածքի դեպքեր՝ 6,
– Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր՝ 22։

2020 թվականին աշխատավայրում վնասվածքներ ստանալու դեպքեր ամենահաճախը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում։
Տեսչական մարմինը մեկ անգամ ևս հիշեցնում է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատավայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է դեպքի մասին անհապաղ հայտնել ԱԱՏՄ։

ՀՀ կառավարության 23.03.2006 N 458-Ն որոշման համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ակտի հետ մեկտեղ պետք է ուղարկվեն տեսչական մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս